Ուկրաինան «գործիք» է Արևմուտքի ձեռքում, իսկ նրա բնակիչները՝ «օգտագործվող նյութ». Մեդվեդև
ՌուսաստանՌուսաստանը չի պայքարում Ուկրաինայի դեմ, այն գործում է միայն որպես գործիք: Իսկ ԱՄՆ-ի և Արևմուտքի մնացած մասի նպատակը Ռուսաստանին ոչնչացնելն է՝ միաժամանակ թուլացնելով մյուս երկրներին:
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է Իզվեստիա-ն:
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը շարունակելու է ազատագրել ազգայնականների կողմից կողմից դեռեւս գրավված տարածքները:
«Ուկրաինան տեխնիկական գործիք է, իսկ նրա բնակչությունը՝ օգտագործվող նյութ՝ Արևմուտքի կողմից ընտրված ռազմական գործողությունների թատրոնում»,-ընդգծել է Մեդվեդևը: