Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով
Համաշխարհային Մամուլ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։
Reuters-ը, վկայակոչելով Ճապոնիայի առափնյա պահպանությանը, նշել է, որ արկերն ընկել են երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Սա Հյուսիսային Կորեայի 24-րդ հրթիռային փորձարկումն է տարվա սկզբից։ Նախորդ մեկնարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին։ Ճապոնիայի տվյալներով՝ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Hwansong-12 տիպի։ Վերջին անգամ ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի վրայով 2017 թվականի սեպտեմբերին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)