Մեքսիկայում սպանել են քաղաքապետին և առնվազն յոթ մարդու
Համաշխարհային ՄամուլՄի խումբ զինված անձինք հարձակվել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մեքսիկայի Գերերո նահանգի Սան Միգել Տոտոլապան քաղաքի վարչակազմի վրա։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը, գրում է Regnum-ը։
Հարձակման հետևանքով՝ զոհվել է առնվազն յոթ մարդ։ Զոհվածների թվում են քաղաքի քաղաքապետ Կոնրադո Մենդոզա Ալմեդան, նրա հայրը և իրավապահները։ Մինչդեռ զոհերի և վիրավորների թվի մասին ստույգ տվյալներ չեն հաղորդվում։
Իշխանությունները կասկածում են, որ հարձակումն իրականացրել են Tequileros խմբավորման անդամները: Հանցագործությունը նախաքննության փուլում է։ Նշվում է, որ 2018-2022 թվականներին Գերերո նահանգում սպանվել են ավելի քան 100 պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ։