Եղիսաբեթ II-ին ցանկանում են սրբադասել
ԱշխարհՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին ցանկանում է սրբերի շարքին դասել։ Այս առաջարկով հանդես է եկել Լորդերի պալատի անդամ Չարլզ Մուրը, որին աջակցել է Համայնքների պալատը։
Մուրը նշել է, որ այժմ «լավագույն ժամանակն է» գործընթացը սկսելու համար։ Այս հարցը իշխանությունների կողմից կքննարկվի մոտ ապագայում։
Եղիսաբեթ II-ը եղել է Անգլիայի եկեղեցու գերագույն կառավարիչը, որտեղ չկա կենտրոնացված սրբադասում: Ընդհանուր առմամբ, կան մի քանի տասնյակ սրբեր։ Նրանք այդպիսին են ճանաչվել մինչև անգլիկանիզմի բաժանումը կաթոլիկությունից։ Իսկ նահատակի կարգավիճակով վերջին սուրբը 1660 թվականին հռչակվել է թագավոր Չարլզ I-ը, որին մահապատժի է ենթարկել Օլիվեր Կրոմվելը։
Հայտնի է, որ սրբադասումը հնարավոր է, եթե դիմորդը կատարել է երկու կամ ավելի հրաշքներ։ Դրանք պետք է հաստատվեն։ Այնուամենայնիվ, Եղիսաբեթ II-ին առաջարկվում է սրբադասել եկեղեցուն մատուցած ծառայությունների համար: