Ջեյմի Ֆոքսը կարող է իմ կյանքի մասին պատմող ֆիլմում խաղալ գլխավոր դերը. Քանյե Ուեսթ
Լուսանկարներ
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է, որ կցանկանար դերասան Ջեյմի Ֆոքսին տեսնել արտիստի կյանքի մասին ֆիլմի գլխավոր դերում։ Այս մասին հայտնում է NME-ը՝ երաժշտի սոցիալական ցանցերին հղումով։
Երկրպագուները հարցրել են, թե Ուեսթն ում կցանկանար տեսնել իր դերը «Ye movie» կենսագրական նախագծում։ Ռեփերը պատասխանել է, որ Ֆոքսին։ Նա դերասանին անվանել է նաև «մեծագույն հանճարներից մեկը»։ Ի պատասխան՝ երկրպագուները որոշել են կատակել երաժշտի հետ՝ առաջարկելով դերի համար Դենի ԴեՎիտոյին, Դենի ՄակԲրայդին և Փիթ Դևիդսոնին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ