ՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվում Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ» Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ» Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ» Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ» «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրա Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Հայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունը 

«Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է». Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արձագանքել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված քննադատությանը, թե «Վարդան Օսկանյանը և մյուսները իրենց ժառանգություն են թողել կապիտուլյացիոն փաստաթուղթ»։ Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրել է իր արձագանքն այդ հայտարարությանը։

Իմացա Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունների մասին։ Այդ կապակցությամբ ընդամենը կարող եմ վերահաստատել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ 2008-ին սեղանին դրված փաստաթուղթը ամենահայանպաստ լուծումներն էր ենթադրում, որը հմուտ օգտագործման դեպքում կհանգեցներ Արցախի ինքնորոշման՝ միջազգայնորեն ճանաչելի իրացմանը։ Դեռ անգամ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ այն չարհամարհելու, զրոյական կետից չսկսելու և հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում ոչ միայն կարող էր բացառել պատերազմը, այլև հենց այդ փաստաթղթերում առկա դրույթների վրա հենվելով՝ հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների: Իրականում նույնիսկ ամենամեծ զիջումների դեպքում լուծումը կլիներ անհամեմատ ավելի լավը, քան այն ընտրությունը կամ նույնիսկ ընտրության բացակայությունը, ինչին հանգեցրել է գործող իշխանության փորձի ու գիտելիքի բացը։

Այսօր, դժբախտաբար, նույն համառ գործելաոճը շարունակվում է։ Իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում մեզ դրել են անելանելի երկընտրանքի առաջ՝ ընդունել Ադրբեջանի ամենամաքսիմալիստական պահանջները, եթե ոչ՝ պատերազմ։

Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է։

Դատելով վերջին օրերի դիվանագիտական ակտիվությունից և հայտարարություններից՝ այսօր սեղանի վրա են Ադրբեջանի երեք պահանջները՝ Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի մաս, միջանցքը, սահմանազատման խնդիրը, այսինքն՝ անկլավները։

Հայկական կողմն այդպես էլ չկարողացավ ընդլայնել այս՝ բացառապես ադրբեջանական օրակարգը։

Դիվանագիտական առևտուրը կարծես թե գնում է հենց այս եռանկյունու շրջանակում, որտեղ հայկական կողմի մոտեցումն է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Ադրբեջանին դրդել հրաժարվել միջանցքից և անկլավներից։ Բնականաբար, այս մոտեցման իրականացումը կլինի Արցախի վերջնական կորստի ամենակարճ ճանապարհը։

Թեկուզև ժամանակի առումով արդեն ուշ է, ես, համենայն դեպս, կարծում եմ, որ Պրագայում Փաշինյանը նախ պետք է խուսափի փաստաթուղթ ստորագրելու ժամկետների պարտադրանքից, ապա ամեն կերպ փորձի դուրս գալ Ադրբեջանի թելադրած և պարտադրած ու ոչ մի լավ տեղ չտանող այդ օրակարգից և փակ շրջանակից։ Բանակցային այս օրակարգն այնքան նեղ ու միակողմանի է, որ սեղանի վրա առկա հարցերի շուրջ որևէ առևտուր միանշանակ լինելու է ի վնաս Հայաստանի։

Հայաստանը պետք է կարողանա բանակցային սեղանին դնել իր օրակարգային խնդիրները, այդ թվում՝ Շուշիի և Հադրութի ճակատագրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և գերիների վերադարձի խնդիրները։ Այս հարցերն անպայմանորեն հենց Պրագայում պետք է դնել սեղանին՝ բանակցային օրակարգը եռանկյունուց դարձնելով բազմանկյուն, ինչը լայն հնարավորություններ կստեղծի բանակցային գործընթացում առավել արդյունավետ ելքեր որոնելու համար։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումՍտեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրաՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցՀայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունըԱնվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիքԻսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասինTelegram-ը կրկին հայտնվել է App Store-ում51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներինՕգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Ամենադիտված