Ի՞նչ է առաջարկում Բոլթոնը, որպեսզի Ռուսաստանում իշխանափոխություն իրականացվի
ԱշխարհՍպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այնպիսի Ռուսաստան, որը կկարողանա միանալ ՆԱՏՕ-ին:
«Վաշինգտոնի ակնհայտ ռազմավարական նպատակը Արևմուտքին մոտ գտնվող Ռուսաստանն է, ՆԱՏՕ-ին համապատասխան թեկնածու, ինչի շուրջ հույս էինք փայփայում Խորհրդային Միության փլուզումից հետո»,- գրել է Բոլթոնը 19Fortyfive-ում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բոլթոնը, ով նախկինում խոստովանել էր, որ արտասահմանում հեղաշրջումներ է կազմակերպել, խոսել է Ռուսաստանում իշխանության փոփոխության օգտին, իր պնդմամբ՝ հանուն Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության հեռանկարների:
Նա առաջարկել է օգնել «ռուս այլախոհներին», որոնք, իր կարծիքով, պետք է համոզեն իշխանություն ունեցող մարդկանց՝ ձեռնարկելու ռեժիմի փոփոխություն: