Պատերազմող Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 98 միլիարդ դոլարը
ԱշխարհՕգոստոսին Ուկրաինայի հանրային պարտքը աճել է 1,24 մլրդ դոլարով (1,28 տոկոս), որը հասել է 98,03 միլիարդ դոլարի: Մեկ ամիս առաջ այն կազմել էր 96.79 մլրդ դրամ:
Այդ մասին գրել է «Կորեսպոնդենտ»-ը՝ հղում անելով Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալներին:
Հավելենք, որ Ուկրաինայի վարկատուների միջազգային խումբը ներառում է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին: Եվս 15 պետություն՝ դիտորդ է։