Ճապոնացին ամեն օր սուզվում է ծովը՝ գտնելու 2011 թվականին զոհված իր կնոջ մարմինը
ԱյլՃապոնացին ամեն օր սուզվում է ծովը՝ գտնելու 2011 թվականին ցունամիի ժամանակ զոհված կնոջ մարմինը, գրում է Daily Mail-ը։
Յասուո Տակամացուն 2013 թվականինզբաղվել է ստորջրյա լողով՝ որոշելով գտնել իր կնոջ մարմինը: Տղամարդու խոսքով՝ ինքը կշարունակի փնտրել այնքան ժամանակ, քանի դեռ կարող է շարժվել։ Միակ բանը, որ նրան հաջողվել է գտնել այս պահին, կնոջ հեռախոսն է բանկի ավտոկայանատեղիում, որտեղ նա աշխատում էր։
«Լա՞վ ես: Ես գնում եմ տուն », - ասվում է ամուսնուն ուղղված վերջին հաղորդագրությունում:
Տակամացուն խոստովանել է, որ ստիպված է եղել դայվինգի լրացուցիչ դասեր անցնել, իսկ սուզվելու գործընթացն ինքնին հաճույք չի պատճառում, բայց հանուն կնոջ՝ նա պատրաստ է դիմանալ։
«Ես իսկապես ուզում եմ գտնել նրան, բայց նաև հասկանում եմ, որ դա կարող է երբեք տեղի չունենալ: Բայց ես պետք է շարունակեմ փնտրել»,- ասել է Յասուոն: