Թուրքիան երկու անգամ կմեծացնի TANAP խողովակաշարով գազի մատակարարումները
ԹուրքիաԹուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է Անդրանատոլիական գազատարով (TANAP) գազամատակարարումը կրկնապատկելու պայմանավորվածության մասին, հայտնում է Anadolu-ն։
Ստամբուլում ադրբեջանա-թուրքական II էներգետիկ ֆորումի արդյունքներով լրագրողների հետ զրույցում Դոնմեզն ասել է, որ TANAP-ով գազի մատակարարումները ներկայիս 16-ից տարեկան կհասցվեն 32 միլիարդ խորանարդ մետրի։ Միաժամանակ Թուրքիան կկարողանա օգտվել մղվող գազի լրացուցիչ ծավալների մի մասից, նշել է թուրք նախարարը։