Ադրբեջանում գնդապետը ձերբակալվել է Զաքիր Հասանովին քննադատելու համար
ԱշխարհԱդրբեջանում ձերբակալվել է գնդապետ Էլնուր Մամեդովը, ով սոցիալական ցանցերում կոշտ քննադատության է ենթարկել պաշտպանության նախարարությանը և Զաքիր Հասանովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Էլնուր Մամեդովն իր ելույթներում խոսել է ՊՆ-ում կոռուպցիայի, նեպոտիզմի և այլ բացասական երեւույթների մասին, նա նաև կոշտ քննադատության է ենթարկել գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին։
Գնդապետ Էլնուր Մամեդովի դեմ քրեական գործ է հարուցվել ծանր հանցագործության մեջ զրպարտության մեղադրանքով:
Էլնուր Մամեդովը նախկինում բազմիցս զգուշացրել էր, որ Զաքիր Հասանովը կկալանավորի իրեն կոշտ քննադատության համար։