«Սորոսին ասեք, որ մենք այստեղ էլ եղբայր ենք, մենք ամեն տեղ եղբայր ենք». Ալիևը՝ «Ազատության» լրագրողին
ԱշխարհԱդրբեջանին նախագահ Իլհամ Ալիևը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության (Azadliq) լրագրողին «սորոսական» է անվանել: «Սորոսից են»,- ասել է Ալիևը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ լրագրողին ուղղված հարցին, թե որտեղ է վերջինս աշխատում:
Էրդողանն էլ իր հերթին ասում է, որ լրագրողը չպետք է աշխատի Սորոսի համար և չպետք է ինֆորմացիան ուղարկի նրան:
«Սորոսին ասեք, որ մենք այստեղ էլ եղբայր ենք, մենք ամեն տեղ եղբայր ենք։ Ոչ ոք չի կարող սասանել մեր միասնությունը»,- հավելել է Ալիևը: