Լիբանանը խստորեն դատապարտում է Ադրբեջանին հայ գերիների սպանության համար
Արտաքին Քաղաքական
Լիբանանը խստորեն դատապարտում է տեսանյութերում տեղ գտած գործողությունները, որոնք ադրբեջանցի զինվորները կատարում են հայ զինվորների նկատմամբ, ինչը 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Լիբանանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։
«Լիբանանը խստագույնս դատապարտում է հրապարակված տեսանյութում ադրբեջանական զինուժի գործողությունները հայ զինվորների նկատմամբ, որոնք 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում են։
Մենք ողջունում ենք տեսանյութի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու Ադրբեջանի դատախազության որոշումը։
Լիբանանը վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, մասնավորապես՝ Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Վիգեն Էուլջեքյանին»։

















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին