Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման հնարավորությանը
ԹուրքիաԷրդողանը հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման հնարավորությանը: Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ կկարողանանք հասնել մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա լիարժեք կարգավորման մեր նպատակին»,- ընդգծել է նա։
Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, իր հանդիպումը Փաշինյանի հետ անցել է «դրական մթնոլորտում»։
Հիշեցնենք, որ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը։