Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան հոկտեմբերի 7-ին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, հեռախոսով զրուցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
«Վաղը ես ծրագրում եմ հեռախոսազրույցներ Պուտինի հետ՝ նրա հետ քննարկելու ռուսական գյուղմթերքը շուկաներ բերելու գործընթացը»,- ասել է Էրդողանը Պրահայում կայացած մամուլի ասուլիսում։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինի ծրագրերը ներառում են հեռախոսազրույց թուրք գործընկերոջ հետ։
Նշենք, որ Էրդողանը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում «ամենավատ խաղաղություն» հաստատելը ավելի լավ կլինի, քան «պատերազմը շարունակելը»։