ՄԱԿ-ում մեկնաբանել են Ռուսաստանին հարվածելու Զելենսկու կոչը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը Ռուսաստանի տարածքին «կանխարգելիչ» հարված հասցնելու մասին։
Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ-ի դիրքորոշումը միջուկային հակամարտության նույնիսկ քննարկման անընդունելիության վերաբերյալ մնում է նույնը։
«Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը վերաբերող ցանկացած մեկնաբանություններին, ես կուզենայի ձեզ հղել այն ամենը, ինչ գլխավոր քարտուղարն արդեն ասել է այս թեմայով։ Նրա դիրքորոշումը չի փոխվել»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ