«Հրապարակ». Ի՞նչ գիրք է դրված սեղանին
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ Պրահայում էր՝ մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Հայաստանյան հասարակությունը փորձում էր Փաշինյան-Էրդողան-Ալիեւ հանդիպումների լուսանկարներից եզրակացություններ անել, թե ՀՀ վարչապետն ինչ է «տվել», ինչի է համաձայնել։ Լուսանկարներից մեկում սեղանին գիրք է դրված՝ ալբանացի գրող Լեա Իպիի «Պատմության ավարտը եւ նոր դարաշրջանի սկիզբը» գիրքը՝ դրամատիկ հուշագրություն Բալկաններում կոմունիզմի ավարտի մասին։
Հետաքրքիր է, թե ում գիրքն էր դա, ում նախաձեռնությամբ էր հայտնվել հենց այդ սեղանին։ Երեկ այս գիրքն ու դրա հայտնվելը ադրբեջանական սոցցանցերում բուռն քննարկումների առարկա էին դարձել»: