Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև. Վրաստանի ԱԳՆ
ՎրաստանՎրաստանը պատրաստ է ընդունել ադրբեջանա-հայկական բանակցությունները։
Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև։
«Ապագայում մենք միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը լինի երկխոսության վայր, որպեսզի մեր հարավային հարևանները հասնեն կոնկրետ արդյունքների, և տարածաշրջանում լինի խաղաղություն և կայունություն»,- ընդգծել է Դարչիաշվիլին։