Իմ ամսական աշխատավարձը 1000 եվրո չի կազմում․ Մոլդովայի նախագահը նշել է պատճառը
ԱշխարհՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն նշել է իր եկամուտի չափը․ այս մասին նա խոսել է The Washington Post-ին տված հարցազրույցում, գրում է Lenta.ru-ն։
Սանդուն ասել է, որ Մոլդովան աղքատ երկիր է, ուստի իր ամսական աշխատավարձը 1000 եվրոյից էլ քիչ է։
Նա նաև խոստովանել է, որ չի ապրում նախագահական նստավայրում, քանի որ չի ցանկանում «ծախսել ժողովրդի փողերը»։
Միաժամանակ, Սանդուն ընդգծել է, որ նման գործողությունները զոհողություն չի համարում։