Սիլվեստր Ստալոնեն ամուսնալուծության սկանդալից հետո կնոջը ժամադրության է հրավիրել
ԼուսանկարներԴերասան Սիլվեստր Ստալոնեին և նրա կնոջը՝ մոդել Ջենիֆեր Ֆլավինին, նկատել են ռոմանտիկ ժամադրության ժամանակ Նյու Յորքում՝ ամուսնալուծության սկանդալից հետո: Զույգի լուսանկարները հայտնվել են Daily Mail-ում։
76-ամյա Ստալոնեն և 54-ամյա Ֆլավինը հայտնվել են պապարացիների ոսպնյակների մեջ՝ Մանհեթենում շրջելիս։ Դա տեղի է ունենում մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց, որ «փորձում է փրկել իրենց 25-ամյա ամուսնությունը»:
Այս տարվա օգոստոսին լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Ջենիֆեր Ֆլավինը 25 տարվա պաշտոնական ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել Սիլվեստր Ստալոնեից՝ դերասանին մեղադրելով ընտանեկան բյուջեն վատնելու մեջ։ Մեկ ամիս անց Page Six-ի լրագրողները հայտնել են, որ զույգը հաղթահարել է տարաձայնությունները և հայց է ներկայացրել դատարան՝ դադարեցնելու ամուսնալուծության գործընթացը։
«Նրանք որոշել են հանդիպել տանը, որտեղ զրուցել են և կարողացել են լուծել իրենց տարաձայնությունները: Նրանք երկուսն էլ շատ երջանիկ են»,- ասել է դերասանի ներկայացուցիչը։