Իլոն Մասկը պատասխանել է ուկրաինական մամուլի քննադատությանը
ԱշխարհSpaceX-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկը պատասխանել է «Կիև փոստ» թերթին, որն ամերիկացի միլիարդատիրոջը կոչ է արել դադարեցնել «իրեն Ուկրաինայի փորձագետ երևակայել»:
Մասկն ասել է, որ ինքը «Ուկրաինայի մեծ երկրպագու է, բայց ոչ Երրորդ համաշխարհային պատերազմի»:
Հիշեցնենք, որ հայտնի գործարարը բանավեճի մեջ է մտել ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի հետ այն բանից հետո, երբ հայտարարել է, թե արևելյան Ուկրաինայի բնակիչների նախապատվությունը Ռուսաստանի կողմն է: