Հեռուստացույցի պայթյունից դեռահաս է մահացել
ԱյլՀնդկաստանի Ղազիաբադ քաղաքում հեռուստացույց է պայթել, ինչի հետևանքով 16-ամյա դեռահաս է մահացել, հայտնում է 91mobiles-ը։
Միջադեպի ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։ Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել լարման տատանումների հետեւանքով։
Քննության տվյալներով՝ դեպքի ժամանակ մահացածը ընկերոջ հետ հեռուստացույցով ֆիլմ էր դիտում, իսկ մայրը տնային գործերով էր զբաղված։ Պայթյունի հետևանքով դեռահասը ծանր վիրավորվել է, իսկ ավելի ուշ մահացել հիվանդանոցում։ Միջադեպի ժամանակ հեռուստացույցի էկրանի մանր մասնիկները հարվածել են նրա դեմքին։ Միջադեպից վիրավորվել են նաեւ դեռահասի մայրն ու ընկերը։