Զելենսկին բացատրել է Ռուսաստանին «կանխարգելիչ հարվածներ» հասցնելու մասին իր խոսքերը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, որ Ռուսաստանին «կանխարգելիչ հարվածներ» ասելով նկատի է ունեցել արևմտյան երկրների պատժամիջոցները՝ միջուկային հակամարտությունը կանխելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Աշխարհն այս դեպքում կարող է պատժամիջոցների փաթեթ ներկայացնել և անել հնարավորը, որպեսզի նրանք (Ռուսաստանը – խմբ.) լքեն [Զապորոժիե] ատոմակայանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը` հավելելով, որ նախկինում իրեն սխալ էին հասկացել, իսկ Ռուսաստանը. իբր սկսել է իր հայտարարություններն օգտագործել «իր համար ձեռնտու կերպով և դրանք վերահեռարձակել այլ ուղղություններով»։
Նախօրեին Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը հայտարարել էր, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «կոչ չի արել» միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, այլ խոսել է «մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածի մասին»՝ պարզաբանելով, որ «այն ժամանակ անհրաժեշտ էր կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել՝ Ռուսաստանին պատերազմ սանձազերծել թույլ չտալու համար»