ԱՄՆ-ն չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին, քանի դեռ իր վրա չեն հարձակվել. Պետդեպ
ԱշխարհԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական գործողությունների չի մասնակցի Ուկրաինայում, քանի դեռ իրենց կամ դաշնակիցների վրա չեն հարձակվել: Այս մասին նա հայտնել է ճեպազրույցում՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանին «կանխարգելիչ հարվածների» մասին խոսքերից հետո մեկնաբանության խնդրանքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քանի դեռ Միացյալ Նահանգները կամ մեր դաշնակիցները հարձակման չեն ենթարկվել, մենք ուղղակիորեն չենք մտնի այս հակամարտության մեջ»,- ասել է նա։
Պատելը պարզաբանել է, որ խոսքը գնում է այդ թվում Ուկրաինա ամերիկյան ուժեր ուղարկելու մասին՝ ռազմական գործողություններին մասնակցելու կամ ռուսական կողմի զինված ուժերի վրա հարձակվելու համար։