Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Թայվանի վերաբերյալ Իլոն Մասկի առաջարկը
Համաշխարհային ՄամուլՉինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ ի պատասխան ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX-ի ստեղծող Իլոն Մասկի խոսքերին, ասել է, որ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է։ Դիվանագետի խոսքով՝ Չինաստանը կշարունակի հավատարիմ մնալ երկրի խաղաղ վերամիավորման քաղաքականությանը։ «Առաջին հերթին, Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է: Չինաստանի դիրքորոշումը Թայվանի հարցում հետեւողական է եւ հստակ։ Մենք հավատարիմ ենք մնալու երկրի խաղաղ վերամիավորման հիմնական ուղուն՝ «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին»,-պարզաբանել է նա։
Նա հավելել է, որ Չինաստանը վճռականորեն կդադարեցնի Թայվանը բաժանելու փորձերը եւ կշարունակի պաշտպանել պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։