Լիտվայի վարչապետը կոչ է արել անհապաղ սկսել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն։ Այս մասին հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, գրում է Business Insider-ը։
«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն»,-ասել է նա։
Շիմոնիտեի կարծիքով՝ Կիևին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելուց հրաժարվելը «մեծ սխալ» էր, կազմակերպությունը «բարոյապես» պարտք է Ուկրաինային։ Նա հայտնել է, որ այդ պարտականությունը պահանջում է ավելի լուրջ արձագանք, քան ռազմական օգնության տրամադրումն ու զինվորների պատրաստումը։