Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վարորդը հնարավոր է՝ չի իմացել, որ պայթուցիկ է տեղափոխում. ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՄահիր Յուսուբովի ընկերները, ով վարել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը, ասում են, որ նա ռադիկալ մահմեդական չի եղել և չի համապատասխանում մահապարտ-ահաբեկչի դերին։
Նրանք կարծում են, որ Մահիրին օգտագործել են ati.su կայքի հաճախորդները։ Այնտեղ տղամարդը սովորաբար հաճախորդներ էր փնտրում բեռնափոխադրումների համար։
Իրավապահ մարմիններում РБК -ի աղբյուրները հնարավոր են համարում, որ հարձակման կազմակերպիչներն օգտագործել են տղամարդուն։ Մահիր Յուսուբովը պարարտանյութերի տեղափոխման պատվեր է ստացել համացանցով, և չէր կարող իմանալ պայթուցիկի մասին։ Հայտնի է դարձել նաեւ, որ նա մի քանի օր շարունակ կապ չի հաստատել հարազատների հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բեռնատարի սեփականատեր Սամիր Յուսուբովը տեսաուղերձ է ձայնագրել։ Նա հայտարարել է, որ բեռնատարն իր անունով է գրանցված է եղել, սակայն մեքենան վարել է իր հորեղբայրը՝ Մահիր Յուսուբովը։