Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

Մեր ընտրությունը. քվեաթերթիկ, որը մեզ տվել է Ալիևը. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Մինչև ձեր գալը ՀՀ-ն շատ լավ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանության։ Ու մենք սա հանդուրժում ենք։  Այս մասին ասվում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում»

«Դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրում ենք ԿԸՀ նոր նախագահ ու քննարկում նրա «մասնագիտական որակները»։

Ընտրությունը սկսված է։ Դրա մասին ազդարարել է Իլհամ Ալիևը և, ըստ էության, նա է մեր միակ ԿԸՀ-ն։ Մեր ազգային քվեաթերթիկի վրա մի քանի պարզ հարց է գրած։

Մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ ոչ։

Մենք պետությա՞ն հասարակություն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։

Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Մինչև ձեր գալը ՀՀ-ն շատ լավ էլ կարողանում էր։ Բայց ասում է, ու շարունակում են մնալ իշխանության։ Ու մենք սա հանդուրժում ենք։

3 միլիոն մարդու ճակատագիր, ներկա ու գալիք սերունդների ճակատագիրը որոշում է մեկ հոգի. մենք սա նորմա՞լ ենք համարում։ Այս իրավիճակից մենք չե՞նք սարսափում։ Մենք բանական հասարակությո՞ւն ենք, թե՞ անարժանապատիվ քոչվորներ։

Մայր բուհի թալիբան ռեկտորը հեռացնում է պատերազմի կամավոր մասնակից  ու անարդացիորեն բանտում գտնվող ուսանողին։ Ու համալսարանի հարյուրավոր դասախոսներ, հազարավոր ուսանողները չեն գնում նրա ընդունարան ու չեն բացատրում մարդու և անասունի տարբերությունը։

Մենք արժանի՞ ենք ունենալ ԵՊՀ, Մայր բուհ, պրոֆեսորա-դասախոսական կազմ, ուսանողություն և այլն։

Երկու տարվա մեջ չի լուծվել օդը փակելու հարցը, ու թուրքը անարգել, երբ ուզում՝ ԱԹՍ-ով խփում է մեր դիրքերին։ Ու հասարակությունը չի ընդվզում։

Ամբողջ ազգով քննարկում ենք Պրահայի կադրերը, իսկ գլխավոր հերոսը հարկ չի համարում 5 րոպե մտնի եթեր՝ բացատրություն տա։ Ու երևի իր տեսանկյունից ճիշտ է անում. պահանջող չկա, ընդվզող չկա, ամեն ինչի հետ համակերպվում են։

Մենք ունե՞նք ընդդիմություն, ձևավորված ֆորմատներ, թե՞ դա միայն անհամ հայտարարությունների ֆաբրիկա է։ Իրադարձությունները սրընթաց զարգանում են, ընդդիմադիր համակարգերից որևէ կազմակերպված աշխատանք ու կազմակերպված հակազդում չկա։ Հասարակության հետ որևէ բաց ու հրատապ խոսակցության ջանք չկա։

Ամսի 5-ի ԱԺ-ում Նիկոլի՝ շատ վտանգավոր ելույթից հետո երկու ժամ անց պետք է լիներ ընդդիմության լայն ֆորմատով հավաք, ուղիղ եթերով պետք է պատասխանվեր նրա բոլոր ռիսկային ձևակերպումներին, ժողովրդին պետք է ներկայացվեր այլընտրանքը։ Ոչ մի բան չի արվել։

Ունե՞նք կենսունակ ընդդիմություն. անկեղծ պետք է պատասխանել հարցին։

Իշխանությունն ասում է՝ ՀՀ-ն այլևս չի կարողանում ապահովել  Արցախի անվտանգությունը, իսկ ՀՀ-ն կարողանու՞մ է պաշտպանել Հայաստանը։

Մեկ հոգին երկիրը տանում է անդունդ, ու դրա մասին ինքն էլ բաց ասում է, ժողովուրդը չի հասկանում իրականությունը։ Ընդդիմությունը և վերնախավերը, որ պետք է բացատրեին ամիսների հեռանկարով լինել-չլինելու ռիսկը և կազմակերպեին դա թույլ չտալու գործը, իրենք էլ կարծես թե չեն հասկանում իրավիճակը, կամ գուցե «հավես չունեն»։ Իսկ հասարակությունը բորենու անտարբերությամբ կարծում է, թե Արցախը հոշոտելուց հետո թշնամին կհանդարտվի, իրենց չեն հասնի։ Էն էլ ոնց են հասնելու։

Մեր խնդիրը երբեք այսքան պարզ չի եղել։ Կարողանալ պետության գաղափարի շուրջ կոնսոլիդացնել ժողովրդի ակտվ ուժերին՝ 100-200 հազար։

Ալիևը մեզ պատմական մի հարցաթերթիկ է տվել և դրա համար հատկացրել 2 ամիս ժամանակ. «Դուք կա՞ք, թե՞ դուք մի մեծ սուտ եք»։

Հիմա´ է ամենաբաց, ազատ, արդար, թափանցիկ ընտրության պահը։ Անհատապես բոլորս այս ընտրությունը պետք է անենք»,- ասվում  է հոդվածում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված