Շոտլանդացի ֆուտբոլիստը 30 տարեկանում ավտովթարի զոհ է դարձել
Սպորտ
Շոտլանդացի ֆուտբոլիստ Գևին Սթոուկսը Գլազգոյում ավտովթարի զոհ է դարձել, հայտնում է armsport.am-ը՝ Daily Record-ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ, ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին։ Սթոուկսը կորցրել է մեքենայի տիրապետումը, և մեքենան կողաշրջվել է։ 30-ամյա ֆուտբոլիստը տեղում մահացել է։
Սթոուկսը հանդես է եկել մի շարք շոտլանդական թիմերում, ինչպես նաև դարձել է պատմության ամենաարագ գոլերից մեկի հեղինակը՝ խաղերից մեկի մեկնարկից 2 վայրկյան անց խաղադաշտի կենտրոնից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)