Կապանում Իրանի հյուպատոսությունը կօգնի ամրապնդել հայ-իրանական հարաբերությունները. Իրանի ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական
ICANA-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ Կապանայում Իրանի հյուպատոսությունը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը։
Նրա խոսքով, Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսի գործունեության սկիզբը համապատասխանում է տնտեսական հարցերում Ռաիսիի վարչակազմի դիրքորոշմանը, ծառայում է Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։
«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջեւ համագործակցությունը՝ հատկապես տնտեսական ոլորտի համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու նպատակով։ Կապանում առաջին հյուպատոսության բացմամբ մենք ականատես կլինենք Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների անընդհատ ընդլայնմանն ու խորացմանը»,- ասել է արտգործնախարարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)