Արդյո՞ք կքննարկվի Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը. մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Արտաքին Քաղաքական
Ստրասբուրգում այսօր՝ հոկտեմբերի 10-ին մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը:
Չնայած ԵԽԽՎ-ից հայտնել են, որ նստաշրջանի վերջնական օրակարգը կհաստատվի այսօր, այդուհանդերձ Վեհաժողովի քննարկման համար առաջարկված թեմաներից մեկն էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողություններն են։
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկելու համար առաջարկել են նաև հետևյալ թեմաները՝ Եվրոպան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից կես տարի անց, Պարենի անվտանգությունը Եվրոպայում, հացահատիկի արտահանում Ուկրաինայի նավահանգիստներով։
Ակնկալվում է, որ նիստի շրջանակում տեսակապի միջոցով ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն աշխատանքները կավարտի հոկտեմբերի 14-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)