Ի՞նչն է մտահոգել Լուկաշենկոյին. Բելառուսի նախագահն արտակարգ խորհրդակցություն կանցկացնի
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հանդիպում կանցկացնի զինվորականների և ուժային կառույցների հետ:
Այդ մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը:
Թե կոնկրետ ինչ թեմաներ են արտակարգ խորհրդակցության օրակարգում, առայժմ հայտնի չէ:
Ավելի վաղ, Լուկաշենկոն մշտապես հերքել էր Կիևի մեղադրանքները, թե Բելառուսի տարածքից միջնորդավորված հարվածներ են հասցվում Ուկրաինային:
Նրա խոսքով, Մինսկը մասնակցում է հատուկ ռազմական գործողությանը, բայց դա սեփական ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու ձևով է, ոչ թե ուղղակի ռազմական գործողությունների: