Ռուսաստանն ու Բելառուսը սկսել են զորքերի համատեղ խմբավորումներ տեղակայել. Լուկաշենկոն գաղտնիք է բացել
ԱշխարհՌուսաստանը և Բելառուսը Միութենական պետության շրջանակներում սկսել են զորքերի համատեղ խմբավորումներ տեղակայել արևմտյան սահմաններին:
Այդ մասին անվտանգության հարցերի շուրջ արատակարգ խորհրդակցության ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Բելտա-ն:
Ըստ Լուկաշենկայի՝ համապատասխան հրամանը տրվել է երկու օր առաջ:
Նախագահը բացատրել է, որ որոշումը կայացվել է Միութենական պետության արևմտյան սահմանների իրավիճակի սրման պատճառով: