Ջոնի Դեփը կերպարանափոխվել է և հիասթափեցրել երկրպագուներին
ԼուսանկարներԱմերիկացի դերասան Ջոնի Դեփը հիասթափեցրել է երկրպագուներին իր արտաքինով։ Դերասանի թարմ լուսանկարների վերաբերյալ բացասական մեկնաբանություններ են հայտնվել Daily Mail-ում։
59-ամյա Ջոնի Դեփը լավ տրամադրություն է ունեցել և շփվել է երկրպագուների հետ Նյու Յորքի Capital Theatre-ում իր ելույթից առաջ: Կարիբյան ծովի ծովահենների աստղը կրել է սև վերնաշապիկ՝ սպիտակ ասեղնագործությամբ, սև ջինսե տաբատ և երեսկալով ծավալուն կապույտ գլխարկ։ Թարմ լուսանկարներում երևում է, որ Դեփը սափրել է բեղերը և հրաժարվել նախկին սանրվածքից, որը վերջին շրջանում կրում էր։
Daily Mail-ի ընթերցողները քննադատել են Դեփի նոր կերպարը և բազմաթիվ բացասական մեկնաբանություններ թողել հոդվածի տակ։ «Անատամ տխուր ծեր հիմար», «Ջոնի, դու չպետք է սափրվեիր», «Մի պահ մտածեցի, որ նայում եմ Օզի Օսբորնի նկարներ», «Նա նման է անատամ անտուն գարշահոտ ծերունու», «Էմբեր Հերդը ճիշտ էր՝ նա հաստլիկ ծերուկ է», «Դժվար է հավատալ, որ նա մի ժամանակ գեղեցիկ տղամարդ է եղել»,-գրել են երկրպագուները։