Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Մյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռին Երևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու Իլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցը Ի՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ 

Խաղաղության հաստատման գործընթացները լուրջ տարակուսանքներ են հարուցում Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի առնչությամբ․ Գարեգին Բ

Հայաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամը բերեց համագումարի մասնակիցներին:

«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Մեծարգո նախագահ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության,

Սիրելի ներկաներ,

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 92-րդ համագումարի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն են քբերում ձեզ ամենքիդ:

Այսօր վերստին անդրադառնում ենք Միության ազգաշահ ու եկեղեցանվեր գործունեությանը։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ավելի քան իր 100-ամյա գործունեությամբ մնայուն հետք է թողել մեր ժողովրդի նորագույն շրջանի պատմության մեջ: Աշխարհի տարբեր երկրներում հաստատված կառույցներով Բարեգործականը նախանձախնդրորեն ծառայել է աշխարհասփյուռ մերժ ողովրդին՝ կարևոր նպաստ բերելով ազգիս զավակների կրթության, ինքնության ճանաչման, հայրենասիրական ոգու զորացման, ազգային և հայրենական կյանքի առաջընթացի ու բարօրության համար։

«Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելիԱստծուն»,- ասում է առաքյալը (Եբր. 13.16): Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նվիրյալները այս պատգամով են մշտապես իրենց սպասավորությունը մատուցել ազգային-եկեղեցական անդաստանում։ Խոնարհում են քբերում և աղոթքով հիշում Բարեգործականի մեծանուն նախագահներ Պողոս Նուբար Փաշային, Գալուստ Գյուլբենկյանին, Զարեհ Նուբարին, Արշակ Կարագյոզյանին, Ալեք Մանուկյանին, Լուիզ Մանուկյան Սիմոնին և բոլոր լուսահոգի անդամներին, որոնց ուղենշած ճանապարհով ներկայիս նույնպես Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը նորանոր հաջողություններ է արձանագրում իր քաջեռանդ նախագահի՝ տիար Պերճ Սեդրակյանի առաջնորդությամբ։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տարեկան այս համագումարը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում: Մեր ժողովուրդը կանգնած է նոր կորուստների վտանգների առջև։ Բաղձալի խաղաղության հաստատման շուրջ ընթացող գործընթացները ներկայացվող պարտադրանքներով լուրջ տարակուսանքներ են հարուցում Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման առնչությամբ։ 44-օրյա պատերազմի, ինչպես նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արհավիրքները հաղթահարելու համար այսօր Հայաստան ու Արցախ մեր հայրենիքը կարիքն ունի աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբման, այլև բարեկամ պետությունների շարունակական սատարումի։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը իր բազմաթիվ մասնաճյուղերով և տարբեր երկրներում գործող ազգային հաստատությունները համագործակցաբար աննվազ ջանքեր պիտի ներդնեն գործուն միջոցներով հետապնդելու ազգային մեր շահերը և մշտահունչ պահելու կոչը մեր ժողովրդի և հայրենիքի հանդեպ արդարության հաստատման։ Ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար անհրաժեշտ և հրատապ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միաբանությունը, հայրենիք- սփյուռք հարաբերությունների վերաիմաստավորումն ու զորացումը, ազգային մեր ողջ ներուժի նպատակային մեկտեղումը։

Գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը միշտ եղել է հայրենիքի կողքին ինչպես Առաջին Հանրապետության, այնպես էլ խորհրդային ժամանակներում և անկախության տասնամյակներին՝ մշտապես արձագանքելով մեր ժողովրդի կարիքներին ու պահանջներին։ Բարեգործականի գործունեության հիմնական առաջնահերթություններից է եղել ու շարունակում է մնալ զորակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը։ Մեր Սուրբ Եկեղեցու հետ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության բազմաթիվ իրագործումներով արգասավորված գործակցությունը կրթական, մշակութային, սոցիալական, եկեղեցաշինական բնագավառներում օրհնություն է դարձել հայ կյանքից ներս: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը արցախյան ազատագրական շարժման տարիներին, այդուհետ և վերջին պատերազմի ողջ ընթացքում զանազան ծրագրերի միջոցով զորակից եղավ արցախահայությանը, գերեվարված և զոհված զինվորների ընտանիքներին, վիրավորներին և տեղահանվածներին։ Արցախահայության նկատմամբ Բարեգործականի հոգածության արտահայտությունն էր նաև Մեզ հետ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի այցելությունը Արցախ։

Մեր Սուրբ Եկեղեցին, հավատարիմ հայրենական կյանքի առաջընթացի, պետականության զորացման և ազգային իղձերի իրականացման տեսլականին, շարունակելու է կարելի իր նպաստը բերել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, մեր երկրի խաղաղ ու ապահով ապագայի կերտման և ազգի բարօրությանն ուղղված ջանքերին։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության մեծարգո նախագահ և պատվարժան անդամներ,Աստծո օգնականությունն ու օրհնությունն ենք հայցում ձեզ ազգանպաստ ձեր առաքելության մեջ: Մեր աղոթքն է, որ Ամենակալն Աստվածնորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով արդյունավորի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աստվածահաճո ծառայությունը՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի շինություն մեր հայրենիքի:
Բարի ընթացք ենք մաղթում համագումարի աշխատանքներին։

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը լինեն մեզ ամենքիս հետ, այսօր և միշտ. Ամեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ
Ամենադիտված