Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Ուկրաինայից
ԱՄՆ
Միացյալ նահանգների դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Ուկրաինայից:
Այդ մասին ասված է Կիևում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում:
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ցամաքային տրանսպորտով լքել Ուկրաինան, եթե դա անվտանգ է:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ռուսական կողմը սկսել է հրթիռակոծել Ուկրաինայի մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Կիևը, Խարկովը, Օդեսան և Լվովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)