Հայդի Քլումը դստեր հետ լուսանկարվել է ներքնազգեստի գովազդի համար
ԼուսանկարներՀայդի Քլումը և նրա 18-ամյա դուստրը՝ Լենին, ներքնազգեստի իտալական Intimissimi ապրանքանիշի գովազդային արշավի դեմքերն են։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
49-ամյա սուպերմոդելը կեցվածք է ընդունել սև կրծկալով և շորտով, որոնք ասեղնագործված էին սպիտակ վարդերով։ Նրա դուստրը կրել է սպիտակ ժանյակավոր կրծկալ և համապատասխան անդրավարտիք: Հայդին և Լենի Քլումը միևնույն թեթև դիմահարդարումն են արել և երկար մազերը գանգուրներով ոլորել։
Intimissimi արշավը նկարահանել է լուսանկարիչ Թոմաս Հայոն Լոս Անջելեսում։ Նոր արտադրանքը կներկայացվի հոկտեմբերի 10-ին։
Լենի Քլումը որոշել է գնալ մոր հետքերով և աշխատել՝ որպես մոդել։ Նա վերջերս նկարահանվել է նոր Hunger ամսագրի շապիկի համար, իսկ նախկինում լուսանկարվել է Vogue-ի և Glamour-ի գերմանական հրատարակությունների համար, ինչպես նաև անցյալ ամիս քայլել է Միլանի Նորաձևության շաբաթում: