Մենք Ուկրաինայի կողքին ենք, լրացուցիչ ռազմական օգնությունը ճանապարհին է. Բորել
ԱշխարհԵվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է ՌԴ կողմից Ուկրաինայի մի շարք քաղաքների հրթիռակոծությունները:
Այդ մասին եվրոպացի պաշտոնյան գրել է թվիթերյան իր միկրոբլոգում, հայտնում է ԱՊԱ-ն:
«Խորապես ցնցված եմ Ռուսաստանի կողմից Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ հասցված օդային հարվածների փաստից: 21-րդ դարում նման գործողությունները տեղ չունեն: Մենք Ուկրաինայի կողքին ենք: ԵՄ լրացուցիչ ռազմական օգնությունը ճանապարհին է»,-գրել է Բորելը: