Նիգերիայում 76 մարդ է զոհվել
Լուսանկարներ
Նիգերիայի իշխանությունները հայտնել են, որ Անամբրա նահանգում նավակի շրջվելու հետևանքով 76 մարդ է զոհվել, հայտնել են երկրի նախագահական գրասենյակից, գրում է Ռիա Նովոստին:
«Նախագահ Մուհամմադու Բուհարին կիրակի օրը իր ցավակցությունն է հայտնել Անամբրա նահանգում նավի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Նավը, որում 85 մարդ է եղել, շրջվել է նահանգի Օգբարու շրջանում՝ ջրհեղեղի հետևանքով, իսկ իշխանությունները հաստատել են զոհերի թիվը՝ 76 մարդ»,- ասված է նախագահի թվիթերյան էջում։
Շաբաթ օրը Vanguard-ը, վկայակոչելով տեղական արտակարգ իրավիճակների գործակալությանը, հայտնել է, որ Անամբրա նահանգում շրջված նավակի մեջ անհետ կորել է 76 մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)