Այսօր ԵԽԽՎ նիստում կքննարկվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների հարցը. Վեհաժողովի նախագահը կոչով դիմել է կողմերին
Արտաքին Քաղաքական
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Տինի Կոքսը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին:
Այդ մասին պաշտոնյան հայտարարել է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ:
Նա Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականներին կոչ է արել երկխոսության միջոցով հարթել դժվարին և ցավոտ հարցերի շուրջ առկա տարաձայնությունները:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ նստաշրջանի առաջին օրը որոշում է կայացվել քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների հարցը: Այն քննարկվելու է կեսօրին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)