Գործ ունենք ահաբեկիչների հետ. Զելենսկին պնդում է, որ ՌԴ-ն հարվածում է իրանական ԱԹՍ-ներով
ԱշխարհՌուսաստանը Ուկրաինայի տարածքին հարվածներ է հասցնում իրանական «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքերով:
Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Գործ ունենք ահաբեկիչների հետ: Նրանք տասնյակ հարվածներ են հասցնում իրանական արտադրության «Շահեդ-136» ԱԹՍ-ներով: Նրանք երկու թիրախ ունեն՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքն ու մարդիկ: Ցանկանում են խուճապ և քաոս ստեղծել»,-գրել է նա: