Էրդողանը հանդիմանել է Արևմուտքին
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է կոլեկտիվ Արևմուտքին ուկրաինական ճգնաժամը սխալ ըմբռնելու համար, ինչը սրում է պարենային անվտանգության աճող մտահոգությունները: Այս մասին պետության ղեկավարն ասել է Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, գրում է Hurriyet թերթը։
«Գնաճի տեմպերը, որոնք հասել են ամենաբարձր մակարդակին վերջին 50-60 տարիների ընթացքում, դժվար դրության մեջ են դնում բոլորին, այդ թվում՝ արևմտյան երկրների բնակիչներին։ Աճում է անհանգստությունը պարենային անվտանգության վերաբերյալ: Պրահայի վերջին գագաթնաժողովում մենք լսեցինք, թե ինչպես են առաջնորդները հարցնում, թե ինչպես ենք մենք գոյատևելու այս ձմեռը»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ Թուրքիան նման խնդիրներ չունի։
Նրա խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները մտածում են միայն այսօրվա խնդիրների լուծման մասին, դրա պատճառով չէին կարող կանխատեսել, թե ինչի կհանգեցնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը։ Էրդողանը կարծիք է հայտնել, որ աշխարհին սպասվում են արմատական քաղաքական փոփոխություններ։