Բժիշկները տղամարդու որովայնից պողպատե բաժակ են հանել
ԱշխարհՀնդկաստանում բժիշկները տղամարդու ստամոքսից պողպատե բաժակ են հանել, գրում է Daily Mail-ը։ 22-ամյա Ռիտեշ Կումարը ծանր ցավերով և ուղիղ աղիքի արյունահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու որովայնում 14 սանտիմետր երկարությամբ բաժակ կա։ Օտար առարկան հեռացնելու համար բժիշկները ստիպված են եղել վիրահատություն կատարել։
Ըստ վիրաբույժների՝ պրոցեդուրան ռիսկային է եղել, սակայն բժիշկներին հաջողվել է կատարել այն։ Ավելի ուշ Ռիտեշն ինքն է ասել, որ հարբած է եղել և չի հիշում, թե կոնկրետ ինչպես է բաժակը հայտնվել նրա որովայնում։
«Սա շատ հազվադեպ երևույթ է, որը հիմնականում նկատվում է հոգեկան հիվանդների կամ հարբածների մոտ»,- իրավիճակը մեկնաբանել են հիվանդանոցից։