Մեդվեդևի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱշխարհՈւկրաինայի անվտանգության ծառայությունը Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ հետախուզում է հայտարարել:
Այս մասին ասվում է Ուկրաինայի ՆԳՆ տվյալների բազայում։
Որոշումն ընդունվել է իբր «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ոտնձգության» առնչությամբ։
Երկուշաբթի ավելի վաղ Մեդվեդևը մեկնաբանել էր Ղրիմի կամրջի վրա հարձակումից հետո ուկրաինական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածները։ Միաժամանակ նա վստահություն էր հայտնել, որ նմանատիպ դրվագները կկրկնվեն։
Իր Telegram-ի ալիքում նա հայտարարել էր նաև Կիևում քաղաքական ռեժիմի կազմաքանդման անհրաժեշտության մասին։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ արտահայտում է իր անձնական կարծիքը.