Եվրոպական երկրներին այս ձմռանը զգալի դժվարություններ են սպասվում. Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները ձմռանը պայքարելու են դժվարությունների դեմ էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ եվրոպական երկրները պետք է խնդիրներ սպասեն Ռուսաստանից գազի մատակարարումների հավանական սահմանափակման պատճառով։
«Եվրոպական երկրներին այս ձմռանը զգալի դժվարություններ են սպասվում Ռուսաստանից գազի մատակարարման սահմանափակումների պատճառով։ Հիմա ամբողջ Եվրոպան մտածում է՝ «Ինչպե՞ս է անցնելու այս ձմեռը»»,- շեշտել է Էրդողանը:
Նաև թուրքական պետության ղեկավարը հավելել է, որ Թուրքիայում, ի տարբերություն այլ երկրների, ձմռանը էներգետիկ ռեսուրսների հետ կապված խնդիրներ չեն սպասվում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)