Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը բախվել է իր առջև հայտնված 06-ին, պայմանազրային ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում բեռնատար գնացքը 145 կմ ՊԻ կետում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Ռուբեն Ա-ի կողմից վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Ռուբեն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի առողջության կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միքայել Միքայելյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)