ԻՀՊԿ հրամանատարը Իրանի թշնամիներին զգուշացրել է մոտալուտ ռեւանշի մասին
ԻրանԻրանում անկարգություններ հրահրելու համար թշնամիները դիմել են նենգ դավադրության։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ թշնամիներին զգուշացնելով մոտալուտ ռեւանշի մասին, հաղորդում է Tasnim-ը։
Նա զգուշացրել է Իրանի դեմ թշնամական սցենարների մասին՝ ասելով, որ դրանք ծրագրված են Վաշինգտոնի, Նյու Յորքի եւ մի շարք եվրոպական երկրների կողմից:
Խոսելով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների մասին՝ գեներալը նշել է, որ թշնամիների կողմից խաբված երիտասարդների մի փոքր խումբ շուտով կհասկանա իր սխալը։ Իրանը շուտով վրեժխնդիր կլինի իր թշնամիներից՝ նույն երիտասարդների օգնությամբ, զգուշացրել է Սալամին։