60-ամյա բրիտանացին սոցցանցի օգտատերերին զարմացրել է մեկ տարում իր կերպարանափոխությամբ
Այլ60-ամյա բրիտանացին սոցցանցերի օգտատերերին զարմացրել է իր կերպարանափոխությամբ, գրում է Oddity Central-ը։ Տղամարդը մեկ տարում ազատվել է մեծ ստամոքսից և ձեռք բերել սլացիկ մարմին։
Մեկ տարի առաջ բժիշկ Սթիվ Ռամսդենը կշռում էր 100 կիլոգրամ և խոլեստերինը իջեցնելու համար դեղահաբեր էր ընդունում։ Տղամարդու համար ահազանգը հնչել է, երբ գրկել է հիվանդին. նրա մեջքը սկսել է սաստիկ ցավել: Ընտանիքի հետ զրուցելուց հետո բրիտանացին որոշել է այցելել մարզասրահ, որտեղ աշխատում է որդին՝ Դենը։
Որդու առաջնորդությամբ հայրը սկսել է արագորեն նիհարել։ Բացի այդ, Սթիվը հրաժարվել է անպիտան սննդից և ալկոհոլից։ Ճիշտ սնունդն ու կանոնավոր վարժությունները շուտով սկսեցին իրենց պտուղները տալ։ Ինչպես խոստովանում է Ռամսդենը, այժմ գրեթե չի ճանաչում իրեն հայելու մեջ։
«Ես շտապօգնության մեքենայով տանում եմ ինձնից փոքր մարդկանց, և նրանք այնքան էլ առողջ չեն, քանի որ չեն հոգում իրենց մասին, չեն մտածում իրենց մասին»,- մեկնաբանել է տղամարդը։