Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ
ԱշխարհԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հաղորդում եմ ադրբեւանական լրատվամիջոցները:
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել են ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՀՀ վարչապետի քառակողմ հանդիպման արդյունքները ։
Բորելը տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստական աշխատանքների մասին և բարձր է գնահատել Պրահայի հանդիպման արդյունքները՝ նշելով տարածաշրջանում խաղաղություն ստեղծելու ԵՄ հանձնառությունը։
Բայրամովն իր հերթին շեշտել է Հայաստանի հետ սահմանազատման աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու կարևորությունը։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։