Լեհաստանի ԱԳՆ-ն հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը
Աշխարհ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Բելառուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել այն կոմերցիոն և ազնիվ ճանապարհով» ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Լեհաստանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել Բելառուս: «Տարածաշրջանում աճող լարվածության, ռազմական իրադարձությունների, ինչպես նաև Լեհաստանի քաղաքացիների ձերբակալությունների բազմակի դեպքերի պատճառով ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս Լեհաստանի քաղաքացիներին որևէ ուղևորություն կատարել Բելառուսի Հանրապետություն»,-նշվում է հաղորդագրության տեքստում:
Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի իրավիճակների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն դժվար լինել կամ նույնիսկ անհնար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)